Դատախազությունը մեղադրյալի մեղքը ծանրացնելու է՝ իր կնոջ դիտավորյալ սպանության փորձի գործով
Դատախազությունը մեղադրյալի մեղքը ծանրացնելու է՝ իր կնոջ դիտավորյալ սպանության փորձի գործով

Վրաստանի դատախազությունը Սագարեջոյում ծանրացուցիչ հանգամանքներում կնոջ դիտավորյալ պանության փորձի գործով մեղադրյալի մեղքը կծանրացնի՝ տուժողի մահվան համար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

«ՆԳՆ կատարած հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 11-ին Սագարեջոյում ամբաստանյալը անչափահաս որդու ներկայությամբ ծայրահեղ դաժանությամբ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է հասցրել կնոջը՝ սեռի հատկանիշներով. անհանդուրժողականության մոտիվով: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 12-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ, 381 պրիմ հոդվածի 1-ին մասով (պաշտպանական հրամանով նախատեսված պարտավորության խախտում) և 19-րդ, 109-րդ հոդվածներով՝ «ը», «կ», «մ» ենթակետերով (դիտավորյալ սպանության փորձ, որը կատարվել է սեռի հողի վրա, ընտանիքի անդամի նկատմամբ, առանձնակի դաժանությամբ), որը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի համար որպես խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը։

Ստացած վնասվածքների հետեւանքով տուժողը նոյեմբերի 21-ին մահացել է բուժհաստատությունում»,- ասված է Վրաստանի դատախազության տեղեկատվության մեջ։