Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Լազարե Գրիգորիադիսին՝ սպառնալիք իրականացնելու փաստով
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Լազարե Գրիգորիադիսին՝ սպառնալիք իրականացնելու փաստով։
Ինչպես նշված է դատախազության տեղեկատվության մեջ, Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ ապրիլի 24-ին Թբիլիսիի «Մետեոր» գիշերային ակումբի մուտքի մոտ մեղադրյալը, ի նշան տարածքից իրեն վտարելու դեմ բողոքի, դանակ է թափահարել և սպառնացել է սպանել և վիրավորել բարի աշխատակցին։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասով (կյանքի կամ առողջությանը սպառնացող վտանգ, երբ սպառնալիքի ենթարկվող անձը հիմնավորված վախ ունի սպառնալիքի իրականացման նկատմամբ), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 1 տարի ազատազրկում։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու խնդրանքով», – նշվում է տեղեկատվության մեջ։