Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Գիորգի Ռամիշվիլիին հրազենի ապօրինի կրման համար
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Գիորգի Ռամիշվիլիին Թբիլիսիում հրազենի ապօրինի կրման համար։
Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։
«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 6-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման տերմինալում ռենտգենյան սկաների զննման ժամանակ մեղադրյալի մոտ հայտնաբերվել է WALTHER PPK/S մոդելի 9 մմ տրամաչափի հրազեն՝ փամփուշտատուփով և 7 9 մմ տրամաչափի փամփուշտ՝ գրանցված ձեռքի ուղեբեռում պահելու իրավունքով, որոնք նա ապօրինի կրում էր։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով (հրազենի ապօրինի կրում), որը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկման սահմանելու վերաբերյալ։ », – ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։