Դատախազությունը մեղադրանք է առաջադրել երեք անձի՝ մաքսային կանոնների կազմակերպված խմբային խախտման համար
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել երեք անձի՝ մաքսային կանոնների կազմակերպված խմբային խախտման համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երեք անձի՝ մաքսային կանոնների կազմակերպված խմբային խախտման համար։

Վրաստանի դատախազության տվյալներով՝ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ «Բաթումիի նավթային տերմինալ» ՍՊԸ-ի ղեկավարությունը, առանց մաքսային տուրքեր վճարելու, մաքսային ընթացակարգերը շրջանցելով և մաքսային վերահսկողությունից թաքնվելով, տնօրինել է «Բաթումիի նավթային տերմինալ» ՍՊԸ-ի մաքսային պահեստներում և մաքսային հսկողության տակ պահվող ավելի քան 15,000,000 լարի մաքսային արժեքով 10,762,238 տոննա հում նավթ, ինչը պետությանը պատճառել է մինչև 3,000,000 լարիի վնաս։

«Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով (մաքսային կանոնների խախտում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից), որը նախատեսում է 11-ից 15 տարի ազատազրկում։

Դատախազությունն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ», – նշվում է տեղեկատվության մեջ։