Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էլենե Խոշտարիային մեկ ուրիշի գույքին դիտավորյալ վնաս հասցնելու համար
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էլենե Խոշտարիային մեկ ուրիշի գույքին դիտավորյալ վնաս հասցնելու համար։
Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։
«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 14-ին մեղադրյալը դիտավորյալ վնասել է Թբիլիսիում գտնվող «Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստանի» քաղաքական կուսակցության նախընտրական շտաբում տեղադրված երեք պաստառ, որի հետևանքով պատճառվել է 570 լարիի չափով գույքային վնաս։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Էլենե Խոշտարիային այս տարվա սեպտեմբերի 15-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքին վնաս հասցնելը, որը զգալի վնաս է պատճառել), որը նախատեսում է մեկից հինգ տարի ազատազրկում։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար», – ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։