Դատախազությունը երկու անձի մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար
Դատախազությունը երկու անձի մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար

Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Թբիլիսիում դիտավորյալ սպանության, մեկ այլ անձի՝ հանցագործությունը չհայտնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի դատախազությունը։

Քննչական գերատեսչության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Թբիլիսիի Սաքնավթի թիվ 2 բնակավայրի շրջակայքում, վիճաբանության ժամանակ, մեղադրյալը կրակել է տուժողի վրա, պահելու և կրելու իրավունքով իր անվամբ գրանցված հրազենից, որի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է։ Երկրորդ ամբաստանյալը, ով ներկա է եղել հանցագործության վայրում և գիտեր, որ կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ դիտավորյալ սպանություն, այդ մասին իրավապահ մարմիններին չի հայտնել։

«Իրավապահները փետրվարի 1-ին ձերբակալել են ամբաստանյալներին։ Մեկ անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում, իսկ մյուս մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով (չհաղորդում հանցագործության մասին, որը նախատեսում է երեքից յոթ տարվա ազատազրկում։

Դատախազությունն արդեն միջնորդել է դատարանին ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

«ՆԳՆ-ում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և կալանավորելու նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։