Դատախազությունը երկարաձգել է կալանավածների հեռախոսազանգերի տևողությունը
Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու և երկրում սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով, Վրաստանի դատախազությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգել է քրեակատարողական հիմնարկում գտնվող մեղադրյալների հեռախոսազանգերի տևողությունը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, Վրաստանի դատախազությունն արդեն դիմել է Արդարադատության նախարարությանը: