Դատախազությունը ընկերություններից մեկի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել ավելի քան 3 միլիոն լարիի կանխամտածված հարկերից խուսափելու փաստով
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 3 մլն լարի հարկի վճարումից դիտավորությամբ խուսափելու փաստով։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։
«Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կատարած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, մասնավորապես, ընկերություններից մեկի տնօրենը և փաստացի սեփականատերը, սիստեմատիկորեն սխալ է հայտարարագրել իր եկամուտները, ինչի հետևանքով 2014-2018 թվականներին խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 3,098,967 լարիի հարկի վճարումից։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի երկրորդ մասի Բ ենթակետով (առանձնապես խոշոր չափերի հարկից դիտավորյալ խուսափելը), որը նախատեսում է 5-ից 8 տարվա ազատազրկում։
Դատախազության միջնորդության հիման վրա դատարանն արդեն իսկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկում»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։