Դատախազությունը ձերբակալել է մեկ անձի՝ անչափահասի անձնական կյանքի գաղտնիքները ապօրինի կերպով ձեռք բերելու, պահպանելու և տարածելու համար
Դատախազությունը ձերբակալել է մեկ անձի՝ անչափահասի անձնական կյանքի գաղտնիքները ապօրինի կերպով ձեռք բերելու, պահպանելու և տարածելու համար

Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել անչափահասի անձնական կյանքի գաղտնիքը անօրինական ճանապարհով ձեռք բերելու, պահպանելու և տարածելու համար։

Դատախազության տվյալներով՝ Թբիլիսիի դատախազության անձնական կյանքի խախտման դեմ պայքարի դեպարտամենտի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը անօրինական ճանապարհով ձեռք է բերել, պահել և տարածել 12-ամյա անչափահաս խորթ դստեր անձնական կյանքին վերաբերող նյութեր՝ իր հետ ապրող խորթ դստեր ննջասենյակում թաքնված տեսաձայնագրող սարք տեղադրելով։

«Դիմումը ստանալուց հետո դատախազությունը անմիջապես սկսել է հետաքննությունը և իրականացրել քննչական և դատավարական գործողություններ։ Հարցաքննվել են տուժողը և մյուս վկաները։ Դատախազության աշխատակիցները առգրավել են էլեկտրոնային սարքեր, որոնք պարունակում էին հանցագործության մեղադրական ապացույցներ, որից հետո, դատարանի որոշման հիման վրա, մեղադրյալը ձերբակալվել է։ Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ պրիմա հոդվածի 1-ին մասով (անձնական կյանքի գաղտնիքների անօրինական ձեռքբերում, պահպանում և տարածում), որը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ», – ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։