Դատախազություն. Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հրազեն կրող անձին մեղադրանք է առաջադրվել հրազենի ապօրինի ձեռքբերման և պահման համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել հրազենը ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու փաստով։
Դատախազության տեղեկությամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն։ Բերման ենթարկվածի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել է տարբեր տեսակի 22 միավոր հրազեն և 810 փամփուշտ, որոնց վերաբերյալ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրավապահները նրան ձերբակալել են 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ռուսթավելու պողոտայում։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասով (որսորդական հրազենի ապօրինի ձեռքբերում կամ պահում)։
«Դատախազությունը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում դիմել Թբիլիսիի քաղաքային դատարանին՝ մեղադրյալին որպես կանխարգելիչ միջոց կալանավորելու միջնորդությամբ», – ասված է դատախազության հաղորդագրությունում։