Դատավորը հայտարարել է անչափահասների սպանության մեջ մեղադրվող անձանց պատժի ժամկետը
Դատավորը հայտարարել է անչափահասների սպանության մեջ մեղադրվող անձանց պատժի ժամկետը

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալները դատապարտվել են 10 տարվա և 6 ամսվա, 9 տարվա և 9 ամսվա ազատազրկման,- այս մասին հայտարարել է դատավոր Էկա Արեշիձեն՝ րոպեներ առաջ:

Մասնավորապես, մեղադրյալ Գ.Բ.-ն, ով անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի սպանության մեջ և մեղավոր ճանաչվել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատժաժամկետը  կրճատվել  է մեկ չորրորդով և սահմանվել 10 տարի և 6 ամսվա ազատազրկում:

Երկրորդ անչափահաս Գ.Ջ.-ն անմեղ է ճանաչվել կանխամտածված սպանության համար և մեղավոր ճանաչվել սպանության փորձի համար: Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն չատիժը կրճատվել է մեկ չորրորդ և սահմանվել 9 տարի և 9 ամսվա ազատազրկում:

Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասի սպանության գործով վճիռը դատարանը կայացրել էր երեկվա նիստին:

Դատարանի մեկնաբանմամբ, Գ.Բ.-ն ճանաչվել է մեղավոր ծանր հանգամանքներում՝ նախնական գիտակցմամբ անչափահաս Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, իսկ Գ.Ջ.-ն ճանաչվել է մեղավոր ծանր հանգամանքներում՝ նախնական գիտակցմամբ անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեջ: Նույն վճռով, ներկայացված մեղադրանքում Գ.Բ-ն Գ.Ջ-ի հետ միասին անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի խմբային սպանության մեջ, իսկ Գ.Ջ-ի կողմից գործած հանցանքը դատարանի կողմից որակավորվել է որպես Դավիթ Սարալիձեի սպանության փորձ՝ ծանր հանգամանքներում:

Խորավայի փողոցում, երկու դեռահասի վիրավորում էին հասցրել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, նրանցից երկուսն էլ մահացել են: