Դատավորը այլ ճանապարհ չուներ, Խորավայի փողոցում սպանության գործը այնպես է փոխանցվել դատարանին, որ հետաքննությունը մինչև վերջ չէր տարվել. Փաստաբան
Դատավորը այլ ճանապարհ չուներ, Խորավայի փողոցում սպանության գործը այնպես է փոխանցվել դատարանին, որ հետաքննությունը մինչև վերջ չէր տարվել. Փաստաբան

Խորավայի փողոցում սպանված անչափահասի, Դավիթ Սարալիձեի ընտանիքի փաստաբանի հայտարարությամբ, դատարանի կողմից ընդունված որոշումը մատնանշում է այն բանի վրա, որ գործը հետաքննված չի եղել:

Ինչպես հայտարարում է Նեստան Լոնդարիձեն, վճիռը մատնանշում է դատախազության անզորության վրա:

«Այս վճիռը մեկ անգամ ևս հաստատում է դատախազության անզորությունը և այն, որ գործը չի հետաքննվել: Այս վճիռը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Դավիթ Սարալիձեին հասցվել է 12 վնասված և այդ վճիռով չի ապացուցվում դա:

Դատավորը այլ ճանապարհ չուներ, տեսնենք թե դատախազությունը ինչ է պատասխանելու դրան:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում դատախազությանը, հետաքրքրվի այս գործով: Մենք չենք պատրաստվում կանգ առնել, պահանջում ենք իրականության պարզում»,-ասել է փաստաբանը:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունում երկու մեղադրյալներին դատավորը ճանաչել է մեղավոր: Անչափահասներից մեկը մեղադրվում է երկու անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Այդ անչափահասին դատավորը մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության փորձի մեջ և արդարացրել Դավիթ Սարալիձեի կանխամտածված սպանության մեջ: Ինչ վերաբերում է երկրորդ անչափահասին, նրա նկատմամբ մեղադրանքը վերաորակավորվել է: Ինչպես Առաջին ալիքին մեկնաբանել են կողմերը, նա մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության փորձի համար: Նա մեղադրվում է մեկ անչափահասի կանխամտածված սպանության մեջ:

Տուժածների մերձավորները բողոքում են դատարանի որոշման դեմ:

Գլխավոր դատախազության մոտ, Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն անց է կացնում բողոքի ցույց: Սարալիձեն և նրա մերձավորները գլխավոր դատախազության մոտ են գնացել Թբիլիսիի քաղաքային դատարանից, որտեղ հայտարարվել է գործով նախնական վճիռը, որին չեն համաձայնում տուժածները:

Զազա Սարալիձեն ցույցի ժամանակ պահանջել է պատասխանատվության ենթարկել, գլխավոր դատախազ ՝ Իրակլի Շոթաձեին: