Դատավոր Ռոման Խորավա. Խավար, վայրենություն ու ամոթ, սա է հուլիսի 5-ի իրադարձությունների գնահատականը
Հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և բռնության սպառնալիքի փաստով մեղադրվող չորս անձանց համար որպես խափանման միջոց է ընտրվել ազատազրկումը:
Որոշումը հրապարակել է դատավոր Ռոման Խորավան: Միաժամանակ նա դատապարտել է հուլիսի 5-ի իրադարձությունները և նշել, որ որոշումն ընդունվել է Վրաստանի անունից:
«Այս ամենը կատարյալ խավար է, վայրենություն ու ամոթ: Ահա սա է տեղի ունեցած գործողությունների գնահատումը: Ես որոշում եմ կայացնում Վրաստանի անունից: Ձեր գործողությունները խիստ վտանգավոր են՝ հիմնավորված ենթադրության ստանդարտով, բարձր վտանգով և նոր հանցագործություն կատարելու ռիսկով: Ես լիովին համաձայն եմ մեղադրող կողմի հետ և կբավարարեմ դատախազության միջնորդությունը», – նիստին ասաց դատավոր Ռոման Խորավան: