Դատարանը Քութայիսիում հանրահավաքի մասնակիցներին տուգանել է 5000 լարիով
Դատարանը Քութայիսիում հանրահավաքի մասնակիցներին տուգանել է 5000 լարիով

Քութայիսիի քաղաքային դատարանը 5000 լարիով տուգանել է ինը մարդու, ովքեր բողոքի ակցիա են անցկացրել Քութայիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի նստավայրի մոտ։

Գելա Մթիվլիշվիլին, Նինո Կատամաձեն, Վլադիմիր Ափխազավան, Խվիչա Վաշաղմաձեն, Քեթևան Փիլաուրին, Մայա Ցիրամուան, Իրինա Զարանդիան, Գիվի Ցինցաձեն և Էկա Կուխալաշվիլին կարող են տաս օրվա ընթացքում բողոքարկել որոշումը Վերաքննիչ դատարան։

Նրանց բոլորին էլ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք, որ վերոնշյալ անձինք բողոքի ցույց են անցկացրել Քութայիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի նստավայրի մոտ, քանի որ դատավորը չի ընդունել Բաթումիի քաղաքային դատարանի որոշումը՝ Մզիա Ամաղլոբելիի գործով։