Դատարանը Գիորգի Շաքարաշվիլու գործով մեղադրյալ վեց անչափահասներին թողել է կալանքի տակ
Մցխեթայի դատարանը Գիորգի Շաքարաշվիլու գործով մեղադրյալ վեց անչափահասներին թողել է կալանքի տակ:
Ձերբակալվածների նախադատական նիստին փաստաբաններն իրենց պաշտպանյալների համար պահանջում էին առանց խափանման միջոցառման ազատ արձակում, իսկ որպես այլընտրանք՝ գրավի սահմանում:
Փաստաբանները ներկայացրել են ևս մեկ միջնորդություն՝ դատավորին հեռացնելու պահանջով: