Դատարանը Գիորգի Ռուռուային թողել է բանտարկության մեջ
Դատարանը Գիորգի Ռուռուային թողել է բանտարկության մեջ

Թբիլիսիի քաղաքային դատարանում այս րոպեներին ընթանում է՝ հրազենի ապօրինի գնելու, պահելու և կրելու մեջ մեղադրվող Գիորգի Ռուռուայի դատավարությունը:

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը դատարանին դիմել է միջնորդությամբ, որպեսզի դատարանը փոխի խափանման միջոցը: Սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը և Գիորգի Ռուռուային թողել է բանտարկության մեջ:

Գիորգի Ռուռուան ձերբակալվել է նախորդ տարվա նոյեմբերի 18-ին: Հետաքննությունը նրան մեղադրում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված հանցանքի մեջ: