Դատարանը դերասան Գիորգի Գիորգանաշվիլիին դատապարտել է 8 տարով ազատազրկման
Դատարանը դերասան Գիորգի Գիորգանաշվիլիին դատապարտել է 8 տարով ազատազրկման

Դերասան Գիորգի Գիորգանաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը ճանաչել է մեղավոր և նրան դատապարտել 8 տարով ազատազրկման:

Դատավորը վճիռը կայացրել է մի քանի րոպե առաջ:

Այսօրվա դատական նիստին մեղադրյալը դատավորին դիմել է իր վերջնական խոսքով:

Հետաքննությունը դերասանին մեղադրում էր մեծ քանակությամբ թմրանյութերի անձնական օգտագործման նպատակով գնում-պահպանման մեջ:

Դերասանը չի ճանաչում իր մեղքը և հրաժարվել է դատավարական պայմանավորվածությունից:

Պաշտպանող կողմը պնդում էր, որ 45 հաբ սուբոտեքսը Գիորգանաշվիլիի մոտ դրել են իրավապահները: Նրան ձերբակալել էին 2016 թվականի հունվարի 25-ին և ազատել հուլիսի 20-ին 20 000 լարի գրավի դիմաց: Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը նախատեսում էր 8-իզ 20 տարով, կամ ցմահ բանտարկություն: