Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն
Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն

Ճապոնիայի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի սպանության մեջ մեղադրվող Տեցույա Յամագամիին, հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մեղադրողները ցմահ ազատազրկում էին խնդրել մեղադրյալի համար՝ հարձակումը անվանելով «չափազանց լուրջ, աննախադեպ միջադեպ հետպատերազմյան պատմության մեջ»։

Պաշտպանությունը, ըստ տեղեկությունների, խնդրել էր ավելի մեղմ պատիժ՝ ոչ ավելի, քան 20 տարի։

Տեղեկատվության համար՝ 2022 թվականի հուլիսի 8-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն կրակոցներ է ստացել Նարա քաղաքում նախընտրական քարոզարշավի միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։ Շինզո Աբեն մահացել է հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից։ Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է Նարա քաղաքից 45-ամյա տղամարդու՝ Տեցույա Յամագամիին։ Ըստ տեղեկությունների, Յամագամին խոստովանել է Շինզո Աբեի սպանությունը։

Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 թվականներին և 2012-2020 թվականներին՝ լինելով Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկար ծառայած վարչապետը։ Սինձո Աբեն հրաժարական է տվել 2020 թվականին առողջական խնդիրների պատճառով։