Դատարանը այսօր կքննարկի գողական աշխարհին անդամակցության համար ձերբակալված 25 անձանցից տասի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը
Ռուսթավիի քաղաքային դատարանը այսօր կքննարկի գողական աշխարհին անդամակցության համար ձերբակալված 25 անձանցից տասի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը:
Ձերբակալվածներից 5-ի փաստաբան Կախա Սինջիաշվիլին ասում է, որ իր պաշտպանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, այդ իսկ պատճառով նա այսօրվա դատավարության ընթացքում պահանջելու նրանց առանց խափանման միջոցի թողնել:
Ըստ ՆԳՆ-ի, վեցամսյա բարդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները Վրաստանի ողջ մասշտաբով ձերբակալել են 25 մարդու՝ «գողական աշխարհի» գործունեությունը սատարելու և «օրենքով գողին» դիմելու մեղադրանքով: Նույն մեղադրանքներով քրեակատարողական հիմնարկում ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվելու: