Դատապարտյալ Սաակաշվիլին այս փուլում դադարեցրել է իր բուժման զգալի մասը, նրան դուրս բերելը և դատավարությանը մասնակցելը լրացուցիչ վտանգ է ներկայացնում նրա առողջության համար. Քրեակատարողական ծառայություն
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիին դատարան տեղափոխելու վերաբերյալ, նշելով, որ այս փուլում նա դադարեցրել է բուժման զգալի մասը, և դատավարությանը մասնակցելը լրացուցիչ վտանգ է ներկայացնում նրա առողջության համար։
Նրանց խոսքով՝ համապատասխան որոշման դեպքում Հատուկ քրեակատարողական ծառայությունը կապահովի Սաակաշվիլիի հեռավար մասնակցությունը դատական նիստին, ինչպես նաև հնարավոր է դատական նիստը անց կացվի մեղադրյալների և դատապարտյալների N18 բուժհաստատությունում:
«Պետական անվտանգության ծառայության վարույթում է գտնվում քրական գործը, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով, և ըստ պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության հայտնի է դարձել, որ ծրագրվում էր Մ. Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ժամանակ քաղաքական կուսակցություններին պատկանող մեքենաների միջոցով ճանապարհների արգելափակում: Նրանք մտադիր էին իրականացնել այդ ավերիչ գործողությունները, որոնց կմասնակցի մոտ 500-600 մեքենա, ինչը կառաջացներ անկառավարելի իրավիճակ, քաոս և ստեղծված իրավիճակը կխոչընդոտեր Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխման գործընթացին։
Նման գործողություններ կարող են լինել նաև դատարանի դահլիճում նրան ուղեկցելու դեպքում։
Նշենք, որ հատուկ քրեակատարողական ծառայության կողմից Պետական անվտանգության ծառայությունից պահանջված և գերատեսչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ դատապարտյալ Մ. Սաակաշվիլիի հայտնվելը դատարանի դահլիճում լի է ռիսկերով՝ կապված նրա անվտանգության հետ։
Այս փուլում դատապարտյալ Մ. Սաակաշվիլին դադարեցրել է իր բուժման զգալի մասը, նրան դուրս բերելը և դատավարությանը մասնակցելը լրացուցիչ վտանգ է ներկայացնում նրա առողջության համար:
Համապատասխան որոշման դեպքում, Հատուկ քրեակատարողական ծառայությունը կապահովի մեղադրյալ/դատապարտյալ Մ. Սաակաշվիլիի հեռավար մասնակցությունը դատական նիստին, ինչպես նաև հնարավոր է դատական նիստն անցկացնել մեղադրյալների և դատապարտյալների թիվ 18 բուժհաստատությունում», – ասվում է Քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։