Դատական բարեփոխումների հարցերով Էկա Բեսելիան հանդիպումներ է անց կացնելու Ֆրանսիայում
Դատական բարեփոխումների հարցերով Էկա Բեսելիան հանդիպումներ է անց կացնելու Ֆրանսիայում

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան, գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեի և արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Բարամիձեի հետ միասին, մարտի 15-16-ին Փարիզում և Բորդոյում մասնակցելու է դատական բարեփոխումների հարցերով կազմակերպվող հանդիպմանը:

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ, պատվիրակության անդամները, որոնք հանդիսանում են Վրաստանում 2017-2021 թթ.. դատական բարեփոխման ռազմավարության իրականացման աջակցության նպատակով ստեղծված հատուկ համագործակցության ձևաչափի մասնակիցները, տարբեր հարցերի վերաբերյալ ծանոթանալու են ֆրանսիացի գործընկերների փորձի հետ, արդարադատության գերագույն դպրոցում լսողների գրանցման բարելավված համակարգ, դատավորների նշանակման համակարգի կատարելագործում և այլն:

Հանդիպումները անց են կացվելու Ֆրանսիայի արդարադատության նախարարության և արդարադատության ազգային դպրոցում: