Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակ է անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը
Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակ է անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակվել է։

Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հղում կատարելով երկրի տրանսպորտի նախարարությանը։

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Դարդանելի նեղուցի փակումը ծովային տրանսպորտի համար ժամանակավոր է և ունի կանխարգելիչ բնույթ։

Հրդեհները բորբոքվում են Թուրքիայի հյուսիս-արևմուտքում։ Կրակը բռնկվել է Չանաքքալե քաղաքի մոտ, որտեղից բնակիչների տարհանում է իրականացվել։

Տեղում մոբիլիզացված են հրշեջ ծառայությունները և ավիացիան։

Նշենք, որ Դարդանելի նեղուցը կապում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ։ Բոսֆորի նեղուցի հետ միասին այն կարևոր ճանապարհ է ներկայացնում Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային նավարկության համար։

Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին Դարդանելի նեղուցով անցել է մոտ 46,000 նավ։

Ստիխիայի պատճառով փակվել է նաև Չանաքքալեի գլխավոր օդանավակայանը։

Այս տարի Թուրքիայի ամառային սեզոնին գրանցվել են հարյուրավոր անտառային հրդեհներ, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Հուլիսին հրդեհների պատճառով, առնվազն, 10 անտառապահ և զինվորական փրկարար է զոհվել։