Դանիային առաջարկում ենք Վրաստանը ճանաչել անվտանգ երկիր, որտեղ չեն հետապնդում մարդկանց. Թեա Ծուլուկիանի
Դանիային առաջարկում ենք Վրաստանը ճանաչել անվտանգ երկիր, որտեղ չեն հետապնդում մարդկանց. Թեա Ծուլուկիանի

Կոպենհագենում ընթացող արդարադատության և արտաքին գործերի նախարարների Եվրախորհրդի մինիստերիալի շրջանակներում Վրաստանի արդարադատության նախարարը գործընկերների հետ անցկացրել է դեմ առ դեմ հանդիպում:

Թեա Ծուլուկիանին հանդիպել է Դանիայի արդարադատության նախարար  Սորեն Պոլսենին: Այլ հարցերի հետ մեկտեղ, խոսքը վերաբերել է Վրաստանի քաղաքացիների առանց վիզա ճամփորդությանը Եվրոպա:

«Մենք զրուցել ենք անայցագրային ռեժիմի մասին և նախարարը նշել է, որ գոյություն ունի Վրաստանի քաղաքացիների փոքր խումբ, ովքեր խախտում են առանց վիզա ռեժիմի կանոնները: Մենք առաջարկում ենք Դանիային, որպեսզի Գերմանիայի և Իսլանդիայի նման, Վրաստանը ներգրավի անվտանգ երկրների ցանկում, որտեղ հետապնդում չկա և պաշտպանված են արտահայտման կամ այլ ազատությունները: Դա անհրաժեշտ է, որպեսզի միասին պահպանենք մեր ժողովրդի և պետության մեծ ձեռքբերումը և Վրաստանը շարունակի եվրաինտեգրումը, որի մի մասն է կազմում անայցագրային ռեժիմը»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: