Դանիայի զինված ուժերը հայտարարել են Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման մասին

23:07, 14.01.2026

Դանիայի զինված ուժերը հայտարարել են, որ որոշել են ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ, քանի որ «աշխարհաքաղաքական լարվածությունը տարածվել է Արկտիկայի վրա»։

Հայտարարության մեջ ասվում է, որ «այսօրվանից Գրենլանդիայում և նրա հարակից տարածքներում ռազմական ներկայությունը կընդլայնվի»։ Սա ներառում է ինքնաթիռների, նավերի և զինվորների թվի ավելացում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից։ Փաստաթղթի համաձայն՝ գործողությանը կմասնակցեն Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Նորվեգիան։

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի վրա հարձակման հավանականությունը «լիովին հիպոթետիկ» է։

«Քիչ հավանական է, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամ երկիրը հարձակվի ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա», – լրագրողներին ասել է Դանիայի պաշտպանության նախարարը։

Նմանատիպ