Դանիայի վարչապետ. Մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մշտական ներկայություն Արկտիկական տարածաշրջանում, այդ թվում՝ Գրենլանդիայի շրջակայքում
Մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մշտական ներկայություն Արկտիկական տարածաշրջանում, այդ թվում՝ Գրենլանդիայի շուրջ, Բրյուսելում հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ ԵՄ արտակարգ գագաթնաժողովից առաջ։
«Մենք խնդրել ենք ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներկայություն ունենալ Արկտիկական տարածաշրջանում։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են այս հարցի շուրջ՝ ինչպես Արկտիկական երկրները, այնպես էլ մյուս անդամ պետությունները, որ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մշտական ներկայություն Արկտիկական տարածաշրջանում, այդ թվում՝ Գրենլանդիայի շուրջ։ Դուք ինձ հարցնում եք կարմիր գծերի մասին, իհարկե, մենք դրանք ունենք։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ մենք ինքնիշխան պետություն ենք, և մենք չենք կարող բանակցել այս հարցի շուրջ, քանի որ դա հիմնական ժողովրդավարական արժեքների մաս է կազմում։ Բայց, իհարկե, մենք կարող ենք քննարկել ԱՄՆ-ի հետ, թե ինչպես կարող ենք ամրապնդել մեր համատեղ անվտանգության համագործակցությունը Արկտիկական տարածաշրջանում», – ասել է Ֆրեդերիկսենը։