Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենք ռազմական հրահանգիչներ են ուղարկելու Միացյալ Թագավորություն՝ ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար
Դանիան ռազմական հրահանգիչներ կուղարկի Միացյալ Թագավորություն՝ ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար։ Ինչպես հայտնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը, իրենք պատրաստ են Դանիայի տարածքում դասավանդել նաեւ ուկրաինացիներին։
«Դանիան կաջակցի բրիտանական ուսուցման նախագծին 130 դանիացի զինվորներով, և միևնույն ժամանակ կառաջարկի նաև Դանիայում վերապատրաստել ուկրաինացի զինվորներին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Վաղը Ուկրաինային երկարաժամկետ աջակցության հարցով երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Դանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հանդիպում կունենան Կոպենհագենում, որտեղ կքննարկեն վարժանքները, տարածքների ականազերծումը և սպառազինությունը։