Դանիայի արտգործնախարար. Գրենլանդիան չի վաճառվում

18:37, 31.01.2025

Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության՝ Դանիան ասում է, որ Գրենլանդիան չի վաճառվում։ Այս մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենը։

Վերջերս տված հարցազրույցում Ռուբիոն ասել է, որ Թրամփի մեկնաբանությունները Արկտիկայի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Գրենլանդիան, անվտանգության իրավիճակի վերաբերյալ, «ծիծաղելի չէին»։

«Մենք լուրջ ենք, և դա վերաբերում է նաև Գրենլանդիային. Գրենլանդիան չի վաճառվում»,- ասել է Դանիայի արտգործնախարարը։

Դանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի շահերը, ինչպես Ռուբիոն ընդգծեց հարցազրույցում, համընկնում են Դանիայի շահերի հետ։ Եթե մենք կարողանանք բովանդակային քննարկում ունենալ այս հարցի շուրջ, ապա մենք լուծում կգտնենք»,- ասել է Լարս Լոկկե Ռասմուսենը։

Նմանատիպ