Դանիան բացում է սահմանները Վրաստանի համար
Դանիան բացում է սահմանները Վրաստանի համար

Դանիայի համակարգող խորհրդի որոշմամբ, Դանիան բացում է սահմանները Վրաստանի համար:

Ինչպես նշված է Դանիայի արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ, երկրի արտաքին գործերի, առողջապահության և արդարադատության նախարարությունը երկու շաբաթ անց վերանայել է Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված «կանաչ երկրների» ցանկը և կայացրել որոշում, բացել սահմանները նշված ցանկում ընդրկված ևս մի քանի երկրի, մասնավորապես, Վրաստանի, Թունիսի և Ուրուգվայի համար:

Ընթացիկ ամսվա սկզբին Դանիան Եվրամիության կողմից մշակված ցանկից սահմանները բացել է Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թայլանդի համար:

Բացի այդ, Դանիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Ուրուգվայում և Վրաստանում Դանիայի քաղաքացիների համար գործում են ուղևորության սահմանափակումներ և կարանտին, ուստի նշված երկու երկրներ ուղևորվելն առանց առանձնահատուկ անհրաժեշտություն կրկին խորհուրդ չի տրվում:

Բացի այդ, Դանիայում Վրաստանի դեսպանության փոխանցմամբ, Վրաստանի քաղաքացիների համար Դանիան սահմանը կբացի հուլիսի 18-ից: