Դատարանը Խորավայի փողոցում սպանության գործով քննարկումը կանցկացնի հավանաբար վաղը
Դատարանը Խորավայի փողոցում սպանության գործով քննարկումը կանցկացնի հավանաբար վաղը

Անչափահասների նկատմամբ խափանման միջոց սահմանելու պահանջով դատախազությունը դիմել է դատարանին: Այս մասին առաջին ալիքին հայտնել են քաղաքային դատարանի մամլո ծառայությունից:

Մեղքը ներկայացնելուց հետո դատավարություն նշանակելու խնդրանքով դատարանին դիմել է դատախազ Զազա Դաթուկիշվիլին:

Դիմումից հետո քաղաքային դատարանին տրվում է 24 ժամ, որի ընթացքում պետք է քննարկվի խափանման միջոցի հարցը: Հավանաբար դատարանը այդ հարցը կքննարկի վաղը: Նշենք, որ անչափահասների նկատմամբ դատախազությունը պահանջել է ամենախիստ միջոցը՝ բանտարկություն:

Հիշեցնենք, Թբիլիսիի դատախազությունը Խորավայի փողոցում կանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանքով երկու անչափահասի ենթարկել է քրեական պատասխանատվության: