Թբիլիսիի քաղաքային դատարանը այս րոպեներին քննարկում է անչափահասների սպանության գործով, հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող 5 անձի խափանման միջոցի հարցը:
Ինչպես մինչ դատական նիստի սկիզբը հայտարարել է դատախազ Յոսեբ Խուցիշվիլին ձերբակալվածներից երեքը չափահասներ են, իսկ երկուսը անչափահաս, որոնց նկատմամբ իրականացվում է անչափահասների արդարադատության ծրագիրը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում սկսված վեճի արդյունքում սպանվել է երկու անչափահաս: Նրանք թիվ 51 հանրային դպրոցի աշակերտներ էին: Սպանության մեջ մեղադրվողները առաջին էքսպերիմենտալ դպրոցի աշակերտներ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan