Դատախազությունը Խորավայի փողոցում սպանության գործով մեղադրյալների համար խափանման միջոց է պահանջելու նախնական բանտարկություն
Եթե փախուստի մեջ գտնվող անձին դատարանը կսահմանի նախնական կալանք և այդ ժամանակաշրջանում չի հաջողվի նրան ձերբակալել, ապա վճիռը կայացնելուն պես նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում,- այս մասին լրագրողներին է ասել դատախազ Զազա Դաթուկիշվիլին:
Նրա խոսքերով դատախազությունը որպես խափանման միջոց բանտարկություն օգտագործելու միջնորդությամբ դիմելու է դատարանին:
«Թաքնվող անձի նկատմամբ հեռակա կարգով արդեն ներկայացվել է մեղադրանք: Եթե մեր դիմումից հետո դատարանը նրա նկատմամբ սահմանի նախնական կալանք և այդ պահին մեզ չի հաջողվի ձերբակալել նրան, ապա նրա նկատմամբ կսկսվի հետախուզում»,- ասել է դատախազը:
Հեղինակ -
Edgar Barsegyan