Դամասկոսում ՌԴ դեսպանատունն են գնդակոծել
Դամասկոսում ՌԴ դեսպանատունն են գնդակոծել

Դամասկոսում ահաբեկիչների  ականանետային հրաձգության արդյունքում ռումբերից մեկն ընկել է Սիրիայում ՌԴ դեսպանատան պարիսպներից ներս`իր բնակելի համալիրի հարևանությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«122 մմ ականի պայթյունի արդյունքում վնասվել են շենքի պատերը, էլեկտրական գծերը և ջրամատակարարման համակարգը: Դեսպանատան անձնակազմի շրջանում տուժողներ չկան:

Մենք կտրականապես դատապարտում ենք Դամասկոսի դիվանագիտական առաքելության դեմ ահաբեկիչների նոր հարձակումը: Ռուսաստանը բազմիցս հրավիրել է համաշխարհային հանրության ուշադրությունը զինյալների կողմից Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծմանը:

Մենք արդեն նշել ենք, որ ծայրահեղականների, գործողությունների հետևանքով սպանվում և վիրավորվում են խաղաղ քաղաքացիներ` կանայք, երեխաներ եւ տարեցների: Մենք նաև նշել ենք, որ ռուսական  դիվանագիտական առաքելությունը միտումնավոր որպես թիրախ է ընտրվում»: