Սիրիայի օդային պաշտպանության համակարգը խոցել է Իսրաելի կողմից արձակված մի քանի հրթիռ

13:09, 16.09.2018

Սիրիայի օդային պաշտպանության համակարգը խոցել է Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում Իսրաելի կողմից արձակված մի քանի հրթիռ: Լրատվությունն այս մասին Reuters-ը տարածել է Սիրիայի պետական մամուլին հենվելով:

Սիրիայի իշխանությունների Իսրաելի այդ քայլը գնահատել են, որպես Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա իրականացրած «ագրեսիա»:

Սիրիայի պետական մամուլի կողմից տարածված լրատվության կապակցությամբ Իսրաելական կողմը մեկնաբանություն չի արել:

 

Նմանատիպ