Դաթա Ախալաիան չի պատասխանել ոչ մի հարցիԴաթա Ախալաիան չի պատասխանել ոչ մի հարցի. Դատախազ
Դաթա Ախալաիան չի պատասխանել ոչ մի հարցիԴաթա Ախալաիան չի պատասխանել ոչ մի հարցի. Դատախազ

Դաթա Ախալաիան չի պատասխանել ոչ մի հարցի,- այս մասին հայտարարել է դատախազ Իրակլի Նադարեիշվիլին՝ Սանդրո Գիրգվլիանու գործի մասին, որի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Միխեիլ Սաակաշվիլուն, Սահմանադրական անվտանգության վարչության նախկին ղեկավար Դաթա Ախալաիային հարցաքննելուց հետո:

Ինչպես նա նշել է, բոլոր հարցերը, որոնք նրան առաջադրել է դատախազը, Ախալաիան թողել է անպատասխան:

«Դաթա Ախալաիայի ողջ ցուցմունքի էությունը կայանում էր նրանում, որպեսզի նա հերքեր նախագահի կողմից համաներման խոստումը: Սակայն միակ բանը, որը հայտնի է դարձել այս հարցաքննումից, այն է, որ նախկին նախագահը ստել է, երբ 2013 թվականին հայտարարել է, որ Դաթա Ախալաիային տեսել է երեք անգամ»,- հայտարարել է Իրակլի Նադարեիշվիլին:

 

Դատախազի խոսքով, Դաթա Ախալաիայի ցուցմունքի վստահելիությունը մեղադրող կողմի և հանրության համար հաստատուն չէ, քանի որ սահմանադրական անվտանգության վարչության նախկին ղեկավարը, Գիրգվլիանում դեմ գործած հանցանքի կազմակերպիչը և պատվիրատուն է: