Ցխինվալիի բանտում Արչիլ Տատունաշվիլու մահը ևս մեկ դրսևորում էր այն բանի, որ բռնազավթված շրջաններում առկա իրավիճակը սառած կոնֆլիկտ չէ. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի բռնազավթված շրջաններում՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում գրեթե ամեն օր ձերբակալում են մարդկանց, Վրաստանի քաղաքացու, Ցխինվալիի բանտում Արչիլ Տատունաշվիլու մահը ևս մեկ դրսևորում էր այն բանի, որ բռնազավթված շրջաններում առկա իրավիճակը սառած կոնֆլիկտ չէ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեն՝ Ուկրաինայում, երկրորդ միջխորհրդարանական «Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա. տարածաշրջանային և անվտանգության համագործակցության միջխորհրդարանական բաղադրիչի հաստատումը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ փոխգործողության զարգացմամբ» կոնֆերանսին:
Իրակլի Կոբախիձեն օկուպացիայի հետևանքների մասին զրուցել է խոսքով ելույթ ունենալիս և նշել, որ Վրաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ իրականացնում է պրագմատիկ քաղաքականություն և այդ քաղաքականությանն աջակցում են մեր արևմուտքի գործընկերները:
«Մենք բոլորս ռուսական ագրեսիայի զոհերն ենք: Վրաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ իրականացնում է պրագմատիկ քաղաքականություն և այդ քաղաքականությանն աջակցում են մեր արևմուտքի գործընկերները:
Ռուսաստանը մնում է ագրեսիվ ուժ և Վրաստանի բռնազավթված շրջաններում՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում ծանր իրավիճակ է: Իրավիճակն առանձահատուկ ծանր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Գրեթե ամեն օր ձերբակալում են մարդկանց: Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլու մահը Ցխինվալիի բանտում այն բանի դրսևորումն է, որ բռնազավթված շրջաններում առկա իրավիճակը սառած կոնֆլիկտ չէ, այլ այս իրավիճակը դառնում է խաղաղ քաղաքացիների մահվան և մարդու իրավունքների խախտման պատճառ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, հենց այդ պատճառով կարևոր է, որ միջազգային համադաշնությունը Աբխազիայում և նախկին Հարավային Օսեթիայում առկա խնդիրներին դարձնի առանձնահատուկ ուշադրություն: