Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, ձերբակալված վրացիների նկատմամբ որոշումը կընդունեն «պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացումից» հետո
Բռնազավթիչ ռեժիմի փոխանցմամբ, ձերբակալված վրացիների նկատմամբ համապատասխան միջոցներ ընդունելու վերաբերյալ որոշումը կընդունվի «պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացումից» հետո:
Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, Վրաստանի ութ քաղաքացի ոչ սթափ վիճակում ձերբակալվել է այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեղադրանքով: Նրանց փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ցխինվալի Աձեսարի շրջանում, եկեղեցու մոտ: Նրանց հաստատմամբ, Վրաստանի քաղաքացիները հարբած էին և գտնվում էին թմրանյութերի ազդեցության տակ:
«Նրանց երեք մեքենայով էին, թեժ գծի միջոցով արդեն պայմանավորվել ենք, որ մեքենաները փոխանցելու ենք նրանց մերձավորներին: Ձերբակալվածների առողջական վիճակը բավարար է»,-հայտարարել են բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները:
Ռուս զինվորականները Վրաստանի յոթ քաղաքացու են ձերբակալել նաև օգոստոսի 17-ին: Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։
Ռուս զինվորականները բռնազավթված գծի մոտ, օկուպացված Արցևի գյուղի տարածքում ձերբակալել են նաև Վրաստանի քաղաքացու, Դիդի Մեջվրիսխևի գյուղի բնակիչ, Յոսեբ Դվալիշվիլուն: ՊԱԾ-ի լրատվությամբ նա տեղափոխվել է Ցխինվալի մեկուսարան: