Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը մեկ օրով փակում է այսպես կոչված սահմանը:
Ինչպես հայտարարել են բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված կառավարությունում, նշվածը կապ ունի տոնական միջոցառումների հետ, որը տեղի է ունենալու Ցխինվալիում և նշվիրվելու է այսպես կոչված հանրապետության հիմնադրման օրվան:
«Սեպտեմբերի 19-ին, ժամը 20:00-ից ծրագրվում է Վրաստանի հետ գոյություն ունեցող սահմանային անցակետերի փակում»,-ասված է բռնազավթիչ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Նշված է նաև, որ այսպես կոչված սահմանը բացվելու է սեպտեմբերի 21-ին, ժամը 06:00-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan