Ցույցերը կշարունակվեն, կլինի էլ ավելի խիստ բողոք, հեղափոխություն չի ծրագրվում. Զաալ ՈՒդումաշվիլի
Ցույցերը կշարունակվեն, կլինի էլ ավելի խիստ բողոք, հեղափոխություն չի ծրագրվում. Զաալ ՈՒդումաշվիլի

Հանրահավաքները կշարունակվեն, բողոքը կլինի ավելի խիստ,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին, ով պատասխանել է հարցին, թե «Ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը, եթե ԿԸՀ-ի նախագահը չհեռանա պաշտոնից մինչև ժամը 8-ը»:

Ուդումաշվիլիի խոսքով, բողոքը ավելի կուժեղանա, քանի որ վտանգված է երկրի ապագան:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք կհոգնենք ու կկանգնենք, ապա սխալվում է: Կշեռքի վրա է դրված ամենակարևորը, կշեռքի վրա է դրված այս երկրի ապագան: Այնպես որ, այս բողոքն էլ ավելի ուժեղ կլինի: Դուք տեսնում եք, թե քանի մարդ է դուրս եկել փողոց: Դեռ ավելին դուրս կգա, քանի որ այդ մարդիկ փոփոխություն են պահանջում և, անշուշտ, կհասնեն այդ փոփոխությանը: Մենք այլ ծրագրեր չունենք»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:

Լրագրողի այն հարցին, թե «Դուք քննարկո՞ւմ եք այն ծրագիրը, որի մասին հեռախոսով ենթադրաբար խոսել են ընդդիմության առաջնորդները», Ուդումաշվիլին պատասխանել է. «Ոչ, ոչ մի հեղափոխություն չի նախատեսվում»:

Խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքին, «Ազգային շարժման» Գլդանիի մեծամասնական թեկնածու Նիկա Մելիան հայտարարել էր, որ «Իվանիշվիլին մինչև ժամը 8-ը պետք է պաշտոնից հեռացնի Թամար Ժվանիային, որից հետո ընդդիմությունը պատրաստ է հանդիպել Իվանիշվիլիի հետ, նոր ընտրություններ անցկացնելու համար»: