Ցուցարարները «Վրացական երազանքի» գրասենյակից խորհրդարանական մեծամասնության անդամներին ճանապարհել են բացականչություններով
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ շարունակվում է աղմուկը և բախումը:
Նիստի ավարտից հետո շենքից դուրս եկած պատգամավորներին դիմավորել են բացականչություններով:
Ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» գրասենյակից դուրս է եկել պատգամավոր Գուգուլի Մաղրաձեն: Ցույցի մասնակիցները վանկարկում էին – «Ամաչեք», «Ստրուկներ»: