Ցուցարարները կիրառել են բռնի մեթոդներ, չեն ենթարկվել ոստիկանության ցուցումներին և նախարարությունը օրենքով շնորհված իրավասության շրջանակներում կիրառել է համաչափ ուժ. ՆԳՆ
Ցուցարարները կիրառել են բռնի մեթոդներ, չեն ենթարկվել ոստիկանության ցուցումներին և ներքին գործերի նախարարությունը օրենքով շնորհված իրավասության շրջանակներում կիրառել է համաչափ ուժ,- այս մասին նշված է է Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության մեջ:
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը իրենից ներկայացնում է հասարակական անվտանգության և կարգուկանոնի համար պատասխանատու գերատեսչություն: Նախարարությունն ողջ օրվա ընթացքում ապահովում էր հանրության անվտանգությունն ու կարգուկանոնը, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու խոսքի ազատությունը, որը չի անցել օրենքով թույլատրված սահմանները:
Օրվա վերջում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց շարունակվող հավաքի ժամանակ, ցուցարարները փորձել են ներխուժել կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, որը երևում է կադրերում, և ինչի հնարավորություն նրանց չեն տվել ոստիկանները:
Քանի որ ցուցարարները կիրառել են բռնի մեթոդներ և չեն ենթարկվել ոստիկանության ցուցումներին, ՆԳ նախարարությունը իրեն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում կիրառել է համաչափ ուժ:
Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու գերատեսչություն, կոչ է անում բոլոր քաղաքացիներին, հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել կարգուկանոնը և հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին: Հանրահավաքի ընթացքում ցանկացած խախտում անմիջապես կկասեցվի օրենքի շրջանակներում»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: