Ցուցարարները կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, մի քանի տեղ խարույկ են վառել:
Ինչպես հայտարարել են ցուցարարները, իրենք այսօր պատրաստվում են մնալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, ուստի ցուրտ եղանակի պատճառով նրանք որոշել են տեղում խարույկ վառել:
ԿԸՀ-ի մոտ ցույցը շարունակվում է: Տեղում են նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները:
Ցուցարարները ԿԸՀ-ի շենքի մոտ են եկել խորհրդարանի շենքի հարակից տարածքից: Բողոքի ակցիայի մասնակիցները տեղում փորձել են ճեղքել ցանկապատը և ոստիկանության շղթան, որից հետո ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենա: