«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Իսլամական պետությունը» սոցցանցում լուսանկար է հրապարակում, որտեղ, ըստ նրանց, պատկերված են հարձակման մասնակիցները

19:53, 23.03.2024

Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Իսլամական պետությունը» սոցցանցում լուսանկար է հրապարակում, որտեղ, ըստ նրանց, պատկերված են հարձակման մասնակիցները։

Նշենք, որ լուսանկարում նրանց դեմքերը թաքցված են դիմակներով։

Լուսանկարը հրապարակվել է «Telegram»-ում։

Բացի այդ, երեկ սոցիալական ցանցի վրա հիմնված տարբեր լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Նախօրեին արված հայտարարության համաձայն՝ հարձակվողների առաջնորդը կարողացել է փախչել։ Ինչպես գրում են համաշխարհային լրատվամիջոցները, հնարավոր չէ պարզել՝ արդյոք սոցցանցի նշված հաշիվը ներկայացնում է խմբի պաշտոնական ներկայացուցչությունը։ «BBC»-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» բազմիցս ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետ իրական կապ չի ունեցել։

Ըստ վերջին տվյալների՝ Crocus City Hall-ի հարձակման զոհերի թիվը հասել է 133-ի։ Հարձակման գործով 11 մարդ է ձերբակալվել։

Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։ Ռուսաստանում մարտի 24-ը համընդհանուր սգո օր է հայտարարվել։

Նմանատիպ