Crocus City Hall-ի հարձակման զոհերի թիվը հասել է 115-ի
Մոսկվայում Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 115-ի, այդ թվում՝ երեք երեխա:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ մահացածների մարմինները հանվել են համալիրի փլատակների տակից, որտեղ դեռ շարունակվում են որոնողական և մաքրման աշխատանքներ։
Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվում են ենթադրյալ հարձակվողներից մեկի հարցաքննության կադրերը։
Կասկածյալի խոսքով՝ ահաբեկչությունն իրականացնելու համար իրեն վճարել են 500 հազար ռուբլի։ Հաճախորդը նրա հետ կապվել է «Telegram»-ի միջոցով և գումարի կեսը փոխանցել իր բանկային քարտին։ Նրանք հարձակմանը պատրաստվում էին մեկ ամիս։
Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Crocus City Hall»-ի վրա կատարված հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։