«CNN». Վլադիմիր Պուտինը մտադիր է Ուկրաինայում պատերազմը երկարացնել մինչև 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները, նա հույս ունի, որ Թրամփը կամ ինչ-որ հանրապետական ​​կհաղթեն ընտրություններում
«CNN». Վլադիմիր Պուտինը մտադիր է Ուկրաինայում պատերազմը երկարացնել մինչև 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները, նա հույս ունի, որ Թրամփը կամ ինչ-որ հանրապետական ​​կհաղթեն ընտրություններում

«CNN»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ուկրաինայում պատերազմը երկարացնել մինչև 2024 թվականին ԱՄՆ-ում նախատեսված նախագահական ընտրությունները։

Ինչպես գրում են հեռուստաընկերության լրագրողները՝ հիմնվելով ԱՄՆ վարչակազմի չորս անանուն աղբյուրների վրա, Պուտինը հույս ունի, որ 2024 թվականի ընտրություններում կհաղթի Դոնալդ Թրամփը կամ հանրապետական ​​մեկ այլ թեկնածու, ով այլևս ակտիվորեն չի օգնի Ուկրաինային։ Արդյունքում կամրապնդվեն Ռուսաստանի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։

«Պուտինը գիտի, որ Թրամփը կօգնի իրեն։ Ուկրաինացիներն ու մեր եվրոպացի գործընկերները դա գիտեն։ Ճիշտ է, մենք նման բան հստակ չենք տեսել, բայց բոլորը մտածում են այդ մասին»,- ասել են Սպիտակ տանը։

Եվրոպացի դիվանագետը, ում ինքնությունը «CNN»-ը չի հայտնում, ասում է, որ Պուտինի ծրագիրն է՝ պատերազմը երկարացնել մինչև 2024 թվականի ընտրություններ, և ՌԴ նախագահը դրանից չի շեղվի։