«CNN». Ջո Բայդենի ներկայացուցչի խոսքով՝ վերջերս ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա մատակարարված զենքերը նախատեսված էին հակահարձակման համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը նշում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենք օգնել են ուկրաինացի զինվորականներին հակահարձակման համար, որն այժմ ընթանում է։ «CNN»-ը տեղեկությունը հրապարակում է Սպիտակ տան պաշտոնյայի հիման վրա։
«CNN»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան ամիսներ առաջ խնդրել է ԱՄՆ-ին մատակարարել այն զինատեսակները, որոնք անհրաժեշտ են հարավային շրջաններում հակահարձակման համար։ Իսկ ԱՄՆ-ը կատարեց Ուկրաինայի խնդրանքը և հանձնեց տարբեր տեսակի զինատեսակներ, որոնք Կիևը ստացել էր վերջին երկու ամսում հատկացված օգնության տեսքով։ Մասնավորապես, Ուկրաինան ստացել է հրետանային համակարգեր և «Javelins»։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օգնության փաթեթները նախագծված էին այնպես, որ հայտնի չդառնա, որ դրանցում հակահարձակման համար անհրաժեշտ զենքեր կան։
Ըստ «CNN»-ի՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը և գեներալ Մարկ Միլը կապի մեջ են եղել իրենց ուկրաինացի գործընկերների հետ՝ հստակեցնելու համար, թե Ուկրաինային ինչպիսի զինատեսակներ է անհրաժեշտ մարտի դաշտում։