CNN-ի նախկին մեկնաբան Դոն Լեմոնը, որին մեղադրանք էր առաջադրվել դաշնային քաղաքացիական իրավունքների խախտումների մեջ, ազատ է արձակվել բանտից
CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնը, որին մեղադրանք էր առաջադրվել դաշնային քաղաքացիական իրավունքների խախտման մեջ, ազատ է արձակվել բանտից,- հաղորդում է Sky News-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Լեմոնի դեմ մեղադրանքները ներառում են հանցավոր դավադրության և իրավունքների խախտում։ Հաղորդագրությունների համաձայն՝ նույն մեղադրանքները ներկայացվել են հանրահավաքի վեց մասնակիցների, այդ թվում՝ մեկ այլ լրագրողի։
«Ես չեմ լռելու», – դատարանից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է Դոն Լեմոնը։
Դոն Լեմոնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նախկին հաղորդավարը մտել է Մինեսոտայի եկեղեցի և նկարահանել ներգաղթային միջոցառումների դեմ բողոքող ցուցարարներին։ Բողոքի ակցիայի արդյունքում պատարագը չեղարկվել է։ Ակտիվիստների խոսքով՝ եկեղեցու հետ կապված հոգևորականներից մեկը ղեկավար պաշտոն է զբաղեցրել ներգաղթի և մաքսային ծառայության մեջ։ Ցույցը ուղիղ եթերով հեռարձակող Լեմոնը պնդում է, որ ինքը բողոքի ակցիան դիտել է որպես լրագրող։