«CNN»-ը արբանյակային լուսանկարների հիման վրա տեղեկատվություն է տարածում այն ​​մասին, որ ռուս զինվորականները խրամատներ են փորում Կիևի մոտ
«CNN»-ը արբանյակային լուսանկարների հիման վրա տեղեկատվություն է տարածում այն ​​մասին, որ ռուս զինվորականները խրամատներ են փորում Կիևի մոտ

Ռուսական զինված ուժերը Կիևի մերձակայքում գտնվող ռազմական տեխնիկայի շուրջ խրամատներ են փորում և դրանց շուրջ ամրություններ են կառուցում։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը՝ հիմնվելով «Maxar Technologies» ընկերության արբանյակային լուսանկարների վրա։

Օզերա և Գոստոմել գյուղերի մոտ՝ Անտոնով օդանավակայանի շրջակայքում, ռուսական դիրքերում նկատվել են փորված փոսեր՝ ամրացումներով։

Բացի այդ, լրացուցիչ զինտեխնիկա՝ ցամաքային ամրացումներով, նկատվել է հյուսիս-արևմուտքում՝ Բորոդյանկայում և Զդվիժևկայում։