Չխորոծղույում կինը ծննդաբերել է շտապ օգնության մեքենայում: Այս մասին լրատվությունն ու լուսանկարները սոցիալական ցանցում տարածել է բժիշկ Դոդո Փիրցխալավան:
Բժշկի խոսքով, երեխան ծնվել է այն ժամանակ, երբ կնոջը Սարաքոնի գյուղից տեղափոխում էին հիվանդանոց:
Դոդո Փիրցխալավայի խոսքով, նորածինը տղա է և նրանք իրեն լավ են զգում: