Չխորոծղուի մունիցիպալիտետի Լուգելա կիրճի լեռնալանջերից մեկում հրդեհ է
Չխորոծղուի մունիցիպալիտետի Լուգելա կիրճի լեռնալանջերից մեկում հրդեհ է։ Այրվում են խոտերն ու թփերը։
Տեղում աշխատում է մոտ 60 հրշեջ։ Բացի այդ, հրդեհի օջախը տեխնիկայի համար անհասանելի է, և հրշեջները շարժվում են ոտքով։
«Հրդեհի մասշտաբները մեծ չեն, սակայն վտանգ կա, որ կրակը կտարածվի բազմամյա բույսերի վրա։ Ուստի մենք ուղղաթիռ կանչեցինք։ Հրդեհը բնակեցված վայրից բավականին հեռու է, և բնակչությանը վտանգ չի սպառնում»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Չխորոծղուի մունիցիպալիտետի քաղաքապետ Դաթո Գոգուան։