Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Գիորգի Չոգովաձեն մեկնաբանում է, որ ավիաչվերթներին նպաստելն իրականացվում է ոչ միայն Ռուսաստանի տարանցիկ ուղղությամբ, այլ՝ Լոնդոնից և Բրյուսելից:
«Ինչպես գիտեք, հունիսի 20-ի իրադարձություններից հետո ստեղծվել է քաղաքական ճգնաժամ և մեր էկոնոմիկայի համար անսպասելի հարված էր Ռուսաստանից ավիաչվերթների դադարեցումը: Դա վնասեց ինչպես տուրիստական, այնպես էլ՝ ավիացիոն բիզնեսը: Կառավարությունն արագ արձագանքեց, հանդիպեց բնակչությանը և լսեց նրանց կարծիքները, ինչպես նաև մշակեց ստիմուլացման փաթեթ»,- նշում է Չոգովաձեն:
Նրա խոսքով, շատ կարևոր է, որպեսզի Վրաստանի, որպես անվտանգ երկրի հեղինակությունը պահպանվի:
«Երևանի ուղղությունը կարևոր է նաև այն վրացիների համար, ովքեր ապրում են Ռուսաստանում և դժվարացել է տեղաշարժը Վրաստան: Այս թեմայի համատեքստում ցանկանում եմ նշել, որ բանակցություններն հետևողականորեն ընթանում են նաև եվրոպական փոքր բյուջե ունեցող ընկերությունների հետ, հույս ենք հայտնում, որ նշված գործընթացը շուտով կավարտվի երկկողմ համաձայնությամբ»,- նշում է Չոգովաձեն:
Կառավարության որոշմամբ, նախատեսվում է մինչև 600 հազար եվրո գումար ուղղել Ռուսաստանից Երևանով Թբիլիսիի և Բաթումիի ավիաչվերթներին աջակցությանը: 600-600 հազար եվրո կծախսվի Լոնդոն-Թբիլիսի և Բրյուսել-Թբիլիսի չվերթներին նպաստելու համար: